Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Շխմուրադն արդեն դուռ ունի,ավելին՝ դարեր անց այնտեղ քրիստոնեական արարողություն էր՝ մկրտություն

Տավուշի հյուսիս-արևելյան անտառներում ծվարած, խոնարհված Շխմուրադի վանական համալիրն այսօր էլ հիացնում ու վեհացնում է իր մասունքներում: Վանքը գտնվում է Տավուշի մարզի Ծաղկավան գյուղից 6-7 կմ դեպի արևմուտք՝ Հախում գետի ձախ ափին: Համալիրը կառուցվել է 12-13դդ. մոխրագույն ֆելզիտից: Կազմված է եկեղեցուց (1184թ.), երկու գավիթից և մատուռից: Ունի մեկ ավագ և չորս միմյանց վրա շինված փոքր խորան,

... Ավելին.

ՈՒՇԱՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԽՈՐԱՆԱՇԱՏ…

-Իսկ վանքի վրա կրակում ե՞ն, հարցնում եմ զինվորականներից մեկինՉէ, ուղղակի տարիների անգործությունից ու անշենությունից վանքը կիսավեր, խոնարհված վիճակում է:Էս աշնան վերջին հոկտեմբեր ամիսը միակ հնարավորությունն էր 24 տարվա երազանքս կյանքի կոչելու ու վանքը տեսնելու համար, տերևները թափվելուն պես վանք բարձրանալն այլևս խիստ վտանգավոր է, գարնան ու ամռան ամիսներին վանք այցելողներն ավելի պաշտպանված են հակառակորդի դիրքերից:

... Ավելին.

Վարագավանքի առեղծվածը

Երբ մոտենում ես հյուսիս-արևելյան սահմանագոտուն, ճանապարհի կեսից աչքիդ զարնում է հեռավոր անտառի ու ամբողջ տարածաշրջանի զարդը՝ հյուսիսի թագուհին՝ Նոր Վարագավանքը:Տարիներ շարունակ դեպի Վարագավանք բարձրացող ճանապարհը կարոտի ճանապարհ է եղել Շամշադինը կարոտած ցանկացած տավուշեցու համար, իսկ այն առաջին անգամ տեսնողների համար սիրո ու հավատի ճանապարհ:Առավոտյան շամանդաղին երիտասարդներով հասանք Վարագավանք: Արևի առաջին շողերն իրենց ճիգերն էին գործադրում

... Ավելին.

Լույսի,սիրո,հավատի ճանապարհ դեպի ԿԻՐԱՆՑ:

Ամեն անգամ ուխտագնացության գնալիս Տավուշ աշխարհի 4 ծագերի երիտասարդների սիրտը, հոգին ու հավատը խաչվում են մի որևէ տեղում, այս անգամ բոլորիս աղոթքներն ու հավաքական հավատը մեկտեղվեց հայոց պատմության ու ճարտարապետության դարավոր վկայի՝ Կիրանցի վանքի աղոթարար ներդաշնակության ներքո: Հուլիսի 23-ը 24-ժամյա սիրո օր էր Տավուշում, դուք պատկերացնու՞մ եք ինչ ասել է արևագալից արևամուտ սիրո մեջ մնալ

... Ավելին.

Մերի Չիբուխչյան: 15 տարի բեմում: Բեմում գտնում եմ բոլոր հարցերի պատասխանները:

Մերին ծնվել է 1996թ. օգոստոսի 13-ին Դիլիջանում, սակայն մեծացել է Իջևան քաղաքում: Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո երազանքի հետևից Մերին ընտանիքից գաղտնի դիմում է Երևանի պետական մանկավարժական համալսարանի պարարվեստի բաժին: Այսօր արդեն 3-րդ կուրսում է սովորում: Իր ապրած փոքր կյանքում կարողացել է մեծ ճանաչում ձեռք բերել ու հասնել բարձունքների: Պարում է 5 տարեկանից, ու այս տարի

... Ավելին.

14 տարի աշխատում է եկեղեցում: Այսօր լրացավ բոլորի սիրելի Տիկին Լիանայի 50-րդ տարեդարձը:

Տավուշի թեմի առաջնորդարանում այսօր տոն էր, առաջնորդարանի աշխատակազմը տոնում էր մի շատ կարևոր մարդու տարեդարձ: Լիանա Գրիգորյանն ամեն առավոտ բոլորից վաղ տանտիրոջ նման բացում է առաջնորդարանի դուռը և մոր նման սպասում բոլոր աշխատողներին, հեռանում է ամենավերջինը՝ փակելով առաջնորդարանի դուռը: Լիանա Գրիգորյանը, կամ ինչպես նրան դիմում եմ աշխատողները Տիկին Լիանան կամ Լիանա մայրիկը ծնվել է 1966թ.

... Ավելին.

ՈՒՇԱՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԽՈՐԱՆԱՇԱՏ…

-Իսկ վանքի վրա կրակո՞ւմ են, հարցնում եմ զինվորականներից մեկին։ -Չէ, ուղղակի տարիների անգործությունից ու անշենությունից վանքը կիսավեր, խոնարհված վիճակում է: Էս աշնան վերջին հոկտեմբեր ամիսը միակ հնարավորությունն էր 24 տարվա երազանքս կյանքի կոչելու ու վանքը տեսնելու համար, տերևները թափվելուն պես վանք բարձրանալն այլևս խիստ վտանգավոր է, գարնան ու ամռան ամիսներին վանք այցելողներն ավելի պաշտպանված են

... Ավելին.



Translate »